Հայաստանում բենզինը մեկ տարում թանկացել է 17,3%-ով, իսկ դիզվառելիքը՝ 37,3%-ով – Նորություններ 06.11.2026

Հայաստանում 2026 թվականի հոկտեմբերին, 2025 թվականի հոկտեմբերի համեմատ, բենզինը թանկացել է 17.3%-ով, իսկ դիզելային վառելիքը՝ 37.3%-ով:

Այս մասին են վկայում Հայաստանի Վիճակագրական կոմիտեի տվյալները:

Ընդ որում՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, բենզինի գներն աճել են 5%-ով, իսկ դիզվառելիքինը՝ 4.7%-ով:

Միևնույն ժամանակ, հեղուկ ածխաջրածինները (բութան, պրոպան և այլն) հոկտեմբերին թանկացել են 52.4%-ով տարեկան կտրվածքով և 0.8%-ով՝ մեկ ամսում:

 

Leave a Comment