Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ. հայտնել է ՍԴ փոխնախագահ Էդգար Շաթիրյանը։
Ըստ պաշտոնական հաղորդագրության. «2026 թվականի նոյեմբերի 6-ին տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ, որի օրակարգում ՍԴ նախագահի ընտրության հարցն էր։
Աշխատակարգային նիստում որպես ՍԴ նախագահի թեկնածու առաջադրվել են ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանի և ՍԴ դատավոր Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունները:
Գաղտնի քվեարկության արդյունքով թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ թվով կողմ ձայներ։
Օրենքով սահմանված կարգով անցկացվել է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլ, որի արդյունքներով ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիրմիր Վարդանյանը»:
Հիշեցնենք՝ Վլադիմիր Վարդանյանն ավելի վաղ եղել է ՍԴ աշխատակազմի ղեկավար, 2018-2021թթ. եղել է ԱԺ պատգամավոր, նաև՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
2026 թվականի մարտի 25-ինՀանրապետության նախագահի առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր:
