Արյունալի միջադեպ Թուրքիայում․ հարձակվողը 8 մարդու կյանք է խլել • Tribune.am

Թուրքիայի Աֆյոնքարահիսար նահանգի Իհսանյե շրջանում զինված միջադեպի հետևանքով ութ մարդ զոհվել է, ևս մեկը վիրավորվել, հաղորդում է IHA լրատվական գործակալությունը։

Ըստ լրատվական գործակալության՝ զոհերի միջև կապ չի եղել, որոնք գտնվել են երեք տարբեր մեքենաներում։ Նրանցից երկուսը նույն դպրոցում աշխատող ուսուցիչներ էին։

«Հարձակվողը պատահականորեն կանգնեցրել է մեքենաները ճանապարհին և կրակ բացել ուղևորների վրա։ Անվտանգության ուժերը լայնածավալ որոնումներ են անցկացնում՝ միջադեպից հետո փախուստի դիմած կասկածյալին նույնականացնելու և ձերբակալելու համար», — նշվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ տարածաշրջանում անվտանգության առավելագույն միջոցներ են ձեռնարկվել:

Leave a Comment