Ռուսաստանը խորհուրդ է տալիս զերծ մնալ Իրան մեկնելուց՝ մինչև իրավիճակի կարգավորումը․ Զախարովա



Ռուսաստանը խորհուրդ է տալիս զերծ մնալ Իրան մեկնելուց՝ մինչև իրավիճակի կարգավորումը՝ հաշվի առնելով նոր էսկալացիայի պահպանվող ռիսկերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա Իրանում գտնվող ՌԴ քաղաքացիներին կոչ է արել զգոնություն ցուցաբերել, խուսափել մարդկանց կուտակումներից, զանգվածային միջոցառումների անցկացման վայրերից, ինչպես նաև ռազմական և կառավարական օբյեկտների հարակից տարածքներից։

Զախարովայի խոսքով՝ ռուսական կողմը ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը և նույնը խորհուրդ տալիս Իրանում գտնվող իր քաղաքացիներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment