
Շաքիի միջադեպի վերաբերյալ ԱԺ-ում ընդդիմության հրավիրած փակ քննարկումից հետո ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը ասաց. «Չի բացառվում, որ առաջիկայում էլ նմանատիպ դեպքեր լինեն: Դրանք կարող են տեղի ունենալ, որովհետև ՀՀ-ի սահմանն Ադրբեջանի հետ հատման մասում ամբողջովին սահմանազատված չէ: Մեր հիմնական ջանքը պետք է ուղղել նրան, որ սահմանազատման գործընթացը հնարավորինս արագ վերսկսենք»: