Radar-Զրույցի այսօրվա հյուրն է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը։
Անդրադառնալով Սամվել Կարապետյանի կալանավորմանը և հարցին, թե հնարավո՞ր է՝ գործողությունների մարտավարությունը կտրուկ փոխեն, Դավթյանը պատասխանեց․
«Ամեն ինչ հնարավոր է, իհարկե, իրավական դաշտի շրջանակներում, բայց մեզ մոտ շտապողականության խնդիր չկա։ Եթե մենք շտապենք և գործողություններ անենք առանց նախօրոք պլանավորման և ծրագրման, վստահեցնում եմ՝ կստացվի նույն բանը, ինչ ստացվել է նախորդ շարժումներին։ Այստեղ սառը հաշվարկ ու ավելի շատ վճռականություն է պետք քայլերի հաջորդականության առումով»։
Անդրադառնալով հարցին՝ դեմ կքվեարկե՞ն, երբ ԱԺ ներկայացվի նոր սահմանադրությունը հանրաքվեի դնելու հարցը, պատգամավորը պատասխանեց․
«Սահմանադրության օրակարգի փոփոխությունն անընդունելի է մեզ համար: Եթե Նիկոլ Փաշինյանը վստահ լիներ, որ հանրաքվեով կարող է բան փոխվել, արդեն կաներ դա: Օրինակ, կհայտարարեր՝ այս օրն անում ենք հանրաքվե, բայց քանի որ նա դա չի անում, սկսել է բռնաճնշումները»։
Գառնիկ Դավթյանի խոսքով՝ եթե Սամվել Կարապետյանը չլիներ, հիմա ՀԷՑ-ը կլիներ այլ պետությանը, «կծախեին այլ պետությունների»։
Մանրամասները՝ տեսանյութում
