Վլադիմիր Պուտինն ընդունել է Մոհսեն Ռեզայիին․ Ռուսաստանն ու Իրանը շարունակում են ռազմավարական երկխոսությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիին։ Հանդիպմանը մասնակցել են նաև Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը և ՌԴ պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության պետ Իգոր Կոստյուկովը։

Մոսկվայում կայացած հանդիպման մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, սակայն Կրեմլում բանակցությունների մանրամասներն առայժմ չեն հրապարակել։

Հանդիպմանը նախորդել էր նոյեմբերի 2-ին կողմերի միջև կայացած հեռախոսազրույցը, որի մասին տեղեկացրել էր իրանական «Թասնիմ» գործակալությունը։ Զրույցի ընթացքում քննարկվել էին միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Արևմտյան Ասիայում տիրող իրավիճակին։

Կողմերն ընդգծել էին ռազմավարական համագործակցության շարունակման և երկու երկրների ղեկավարությունների համաձայնեցրած համատեղ գործողությունների ծրագրի իրականացման կարևորությունը։

Leave a Comment