Մարիա Զախարովան «բառային աճպարարություն» է անվանել Փաշինյանի հայտարարությունները՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի վերաբերյալ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան քննադատել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրոպական միության (ԵՄ) միջև Հայաստանի կատարելիք ընտրության վերաբերյալ։

Զախարովայի խոսքով՝ ՀՀ վարչապետի ելույթներում որևէ հստակություն չկա, իսկ նման հայտարարություններն ընդամենը «բառային աճպարարություն» են և սեփական քաղաքացիներին մոլորեցնելու փորձ։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ դեռևս մայիսի 29-ին ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները Երևանի առջև հստակ հարցադրումներ են արել, որոնց պատասխանները մինչ օրս չեն ստացվել։

Նա նաև ընդգծել է, որ պաշտոնական Երևանի գործողությունների տրամաբանությունը շարունակում է անհասկանալի մնալ գործընկերների համար․ «Նույնիսկ տարրական կենսական տրամաբանությունը հուշում է, որ նման քայլեր ձեռնարկելուց առաջ իշխանությունները նախ պետք է պարզեն սեփական ժողովրդի կարծիքը»,- նշել է Զախարովան։

Leave a Comment