Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի՝ Եվրամիություն մեկնելուն. Մարտա Կոս

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի՝ Եվրամիություն մեկնելուն. Մարտա Կոս

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի՝ Եվրամիություն մեկնելու հնարավորությանը։ Այս մասին X-ի իր էջում գրել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը։

Նրա խոսքով՝ Եվրամիության աջակցությամբ Հայաստանի քաղաքացիներն այսուհետ կկարողանան ստանալ նոր կենսաչափական անձնագրեր, ինչը կարագացնի սահմանային ստուգումները և կհեշտացնի ճանապարհորդությունները։

«Հայաստանն ընտրում է ավելի սերտ կապեր Եվրոպայի հետ, և մենք այդ ընտրությունը կյանքի ենք կոչում՝ ի շահ Հայաստանի ժողովրդի»,- գրել է Կոսը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment