Չինական Zeekr ընկերության թարմացված «7X» ամենագնացը շուտով կհայտնվի վաճառքում։ Մեքենան արդեն նկատել են Չինաստանի դիլերական կենտրոններ տեղափոխելիս, որտեղ այն պետք է ներկայացվի ցուցադրության։ 2027 թվականի «Zeekr 7X»-ի հիմնական փոփոխություններից մեկը մարտկոցի հզորության ավելացումն է։ Բազային տարբերակը կստանա 85 կՎտ/ժ մարտկոց, իսկ լիաքարշակ տարբերակը կպահպանի 103 կՎտ/ժ մարտկոցն ու երկու էլեկտրաշարժիչները՝ 784 ձիաուժ ընդհանուր հզորությամբ։
Փոփոխություններ են նախատեսված նաև սրահում․ առջևի ուղևորների համար կավելացվեն ոտքերի էլեկտրական հենակներ, նոր պաստառապատում և «Zeekr OS 7.5» մուլտիմեդիա համակարգ։ Արտադրողը խոստանում է նաև ավելի հարմարավետ ընթացք՝ նոր կախոցի կառավարման համակարգի շնորհիվ։
Մոդելի պաշտոնական գինը դեռ չի հայտարարվել։ Նախնական գնահատմամբ՝ այն կարող է մեկնարկել 239 800 յուանից՝ մոտ 33 650 դոլարից, մինչդեռ նախորդ սերնդի մեկնարկային գինը 229 800 յուան էր։ Թարմացումը նախատեսվում է «Tesla Model Y»-ի, «Xiaomi YU7»-ի և «Li Auto»-ի մոդելների հետ մրցակցությունն ուժեղացնելու համար։
