Պետք է շատ ռեալ խոսել, հասկանալ՝ որոնք են մեր հաջորդ քայլերը, ինչ պետք է անենք. Արման Նավասարդյան

«Շատ ողջունելի է ընդդիմադիր քաղաքական ուժերի համատեղ հայտարարությունը, բայց պետք է հասկանալ՝ որոնք ենք հաջորդ քայլերը, ինչ պետք է անենք մենք»,- ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ ասաց դերասան Արման Նավասարդյանը։ 

Հիշեցնենք՝ Նարեկ Կարապետյանը հանդիպում է մշակութային գործիչների հետ։ 

Արման Նավասարդյանն ասաց, որ իրենց լսարանն այնքան մեծ չէ. «Ինչքան որ մեզ լսողների քանակն է, կրկնակի այդքան հայհոյողների քանակն է, հետևաբար պետք է շատ ռեալ խոսել, հասկանալ՝ որոնք են մեր հաջորդ քայլերը, ինչ ունենք անելու։ Բնականաբար, սատարում ենք այդ հայտարարությունը, որ հավաքվել ենք այստեղ, ուզում են լսել ու քննարկել՝ ինչ պետք է անել, ինչ կարելի է անել»։ 

Leave a Comment