Կիևին ծանր օրեր են սպասվում․ Թրամփը կուժեղացնի ճնշումը․ The Telegraph


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո կարող է ուժեղացնել ճնշումն Ուկրաինայի վրա՝ պայմանավորված քվեարկության արդյունքներով։ Այս մասին գրում է բրիտանական The Telegraph պարբերականը։

 

«Թրամփի անսասան համոզմունքն այն է, որ խաղաղության հասնելու ամենակարճ ճանապարհը Ուկրաինային կապիտուլյացիայի ստիպելն է»,– նշվում է հրապարակման մեջ։

 

Միևնույն ժամանակ, պարբերականն ընդգծում է, որ ԱՄՆ նախագահը երբեմն, այնուամենայնիվ, հաշվի է առնում եվրոպացի գործընկերների դիրքորոշումը։ Ըստ հոդվածագրի՝ եվրոպական երկրները կարող են զսպել Վաշինգտոնի ճնշումը Կիևի նկատմամբ՝ շարունակելով Ուկրաինային զենք և ֆինանսական աջակցություն տրամադրել։

 

Նոյեմբերի 4-ին Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հույս է հայտնել, որ միջանկյալ ընտրություններից հետո ԱՄՆ Կոնգրեսի նոր կազմը կշարունակի աջակցել Ուկրաինային։

 

Իր հերթին, Գերմանիայի Բունդեսթագում Սոցիալ-դեմոկրատական կուսակցության խմբակցության փոխնախագահ Զիմտյե Մելլերը ենթադրել է, որ ընտրություններում կրած պարտությունից հետո Թրամփի վարքագիծը կարող է ավելի անկանխատեսելի դառնալ։

 

Հատկանշական է, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր ընտրությունների արդյունքներն ընդունելու և նույնիսկ դեմոկրատների հետ համագործակցելու պատրաստակամության մասին։

 

Անդրադառնալով ընտրությունների արդյունքներին՝ Սպիտակ տան ղեկավարը հանրապետականների անհաջողությունները պայմանավորել է քվեաթերթիկներում իր անվան բացակայությամբ։ Միաժամանակ նա ընդգծել է, որ չի զղջում իր աջակցությունը վայելող թեկնածուներին սատարելու համար։



Leave a Comment