Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրել է․
«Հանդիպել եմ մեր երիտասարդական կառույցի անդամների հետ: Քննարկել ենք նրանց գաղափարներն ու առաջարկները Երևանի մասին։
Նոննան ներկայացրեց շատերիդ արդեն ծանոթ «Մաքուր Երևան» նախագծի շրջանակում առաջարկված՝ քաղաքի մաքրությանն ուղղված տարբերակները։ Երևանցիները «Ակտիվ քաղաքացի» հարթակում հնարավորություն են ունեցել ընտրելու իրենց նախընտրած տարբերակը։ Քվեարկության արդյունքներն արդեն ամփոփել ենք, իսկ հաղթող տարբերակների մասին կհայտարարենք շուտով։
Հովհաննեսը ներկայացրեց «Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարան»-ի արդիականացման նախագիծը։ Մանրամասների մասին շուտով կպատմենք: Իսկ Արմենը պատմեց «Ժամի բակ»-ում նոր խաղահրապարակի նախագծի մասին, որի մասին ևս կպատմենք»։
