Կիևում այսօր երեկոյան ժամանակավորապես դադարեցվել է տրամվայների և տրոլեյբուսների երթևեկությունը՝ երկրի էլեկտրացանցում ստեղծված կրիտիկական իրավիճակի պատճառով, հայտնում են քաղաքապետրանից։
«Նոյեմբերի 3-ի երեկոյան Կիևում տրամվայի և տրոլեյբուսների երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի. որոշ երթուղիներ կսպասարկվեն ավտոբուսներով», – ասվում է հայտարարության մեջ։12321:59
Ավելի վաղ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն էլեկտրամատակարարման իրավիճակը բնութագրել է որպես ծայրահեղ կրիտիկական։ Նա հայտարարել է, որ Կիևի տարածաշրջանային էներգետիկ կենտրոնի օբյեկտները վնասվել են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: