Գուրգեն Արսենյանը ՌԴ ԱԳՆ-ի կողմից պարգևատրվել է կրծքանշանով • Tribune.am

Նոյեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հանդիպել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանի հետ։ Հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

Քննարկվել են մի շարք երկկողմ և տարածաշրջանային հարցեր։

Ռուս-հայկական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ունեցած ներդրման համար Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով։

Leave a Comment