Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին

Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը հարցաքննվել է, ցուցմունք տվել է։ ԱԺ-ում լրագրողներին ասաց քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։ Նա նշեց, որ չի կարող բացահայտել հարցաքննության բովանդակությունը։ 

«Ցուցմունքներ տվել է, մատնանշել է վայրը, դեպքը, տեղանքը։ Մառախուղի պատճառով մոլորվել է։ Միայն կարող եմ ասել՝ սպանելու դիտավորություն չի ունեցել։ Փաստերը պետք է գնահատենք. մի հատ ուշադիր լսեք՝ այն անձը, ով մոլորվելու արդյունքում քայլելով գալիս է, տուն է  տեսնում, ապակին կոտրում է, մտնում է, սոված է լինում, ճաշ է սարքում, փոխվում է, երեխաները մտնում են, ինքը երեխաների ձեռքից հեռախոսը վերցնում է, ժամերով նստացնում է  երեխաներին, չի վնասվում… Նույնիսկ…

Մենք մեղսագրել ենք իրեն՝ անձին ծանր մարմնական վնասցածք պատճառել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազատությունից ապօրինի զրկել, բնակարանի անձեռնմխելիությունը խախտել, սահմանի սահմանը հատել, նաև գողացել է  քարտեր, դրամ»,- ասաց Ա.Պողոսյանը։ 

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 29-ին ադրբեջանցի զինծառայողը Սյունիքի Շաքի գյուղում կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին: Երկու ամսով կալանավորված ադրբեջանցի զինծառայողը մեղադրվում է սահմանը ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու համար: 
Փաշինյանի ՔԿ նախագահը, որ մի շարք քաղաքական գործերով հրապարակային մոլորեցնող բնորոշումներ է տվել, այսօր շատ նյարդային էր էր խոսում լրագրողների հետ

Leave a Comment