Իսպանական «Տեներիֆե» ֆուտբոլային ակումբի հարձակվող Խեսուս դե Միգելը մահացել է «Անդորրայի» դեմ հանդիպման ժամանակ ստացած վնասվածքի ծանր հետևանքների պատճառով։
Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի օրը՝ Իսպանիայի երկրորդ դիվիզիոնի առաջնության խաղի ժամանակ։ «Անդորրայի» դարպասապահ Խեսուս Օվոնոն դուրս է եկել դարպասից՝ գնդակի համար պայքարելու, ինչի հետևանքով բախվել է դե Միգելի հետ։
Հարձակվողը գլխի և կրծքավանդակի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Սկզբում նրա վիճակը գնահատվել է կայուն, սակայն ավելի ուշ վատթարացել է նյարդաբանական վիճակը։ «Տեներիֆեն» հայտնել է, որ ֆուտբոլիստը մահացել է երեքշաբթի առավոտյան։
Ֆուտբոլային աշխարհը ցավակցություններ է հայտնել ֆուտբոլիստի ընտանիքին, ընկերներին, թիմակիցներին և «Տեներիֆեի» ակումբին։
🔵⚪️ | Golpe fortísimo de Owono sobre Jesús de Miguel que hace que salten todas las alarmas. 🇪🇸👀
🙏🏼 Pronta recuperación a Jesús y que todo quede en un susto
🏟️ Tenerife – Andorra https://t.co/NXopIJ7p9H
— Laliga News (@laligaa_neews) November 2, 2026
