Դատարանի որոշումը պետք է կատարվի անհապաղ. Խամոյանը՝ «Օլիմպավանի» կապարակնքման մասին

Դատարանը քննիչին տվել է «Օլիմպավանի» դեպքով մեկ անգամ խուզարկություն իրականացնելու թույլտվություն, բայց ընթացքում խուզարկությունը դարձել է կապարակնքում։ Ձևը փոխվել է, այսինքն՝ դուք փոխել եք ձեր իրավասությունը: Այս մասին ԱԺ-ում Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին հարցեր ուղղելիս ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Նրա խոսքով՝ կապարակնքումների հետևանքով բազմաթիվ անձանց գույքը վնասներ է կրում։

«Պետական մարմինները պետք է իրականացնեն բացառապես օրենքով իրենց վերապահված լիազորությունները։ Բողոքարկման փաստը և ժամանակագրությունը կապ չունի առաջին ատյանի դատարանի որոշումը կատարելու հետ։ Դա անհապաղ և իմպերատիվ պահանջ է բոլորի համար»,-ասել է Խամոյանը։

Leave a Comment