Նիկոլ Փաշինյան դառնալը վատ նախադեպ է կնոջ համար․ Քրիստինե Վարդանյանը՝ Սրբուհի Գալյանին

3 Նոյեմբերի, 2026

 

«Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի գիտի, որ սահմանադրության փոփոխությունը տեղի է ունենում Ալիևի պահանջով: Իսկ տիկին Գալյանին միայն մի բան եմ ուզում ասել. ես հասկանում եմ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելու վատ հետևանքները, և որ գնալով բոլորը նմանվում են Նիկոլ Փաշինյանին, բայց ես միայն հույս ունեմ, որ հաջորդ անգամ տիկին Գալյանը չի գալու այստեղ կանգնի ու ասի՝ «սատկացնելու եմ», «կզցնելու եմ», և օգտագործի Նիկոլ Փաշինյանի այն բառապաշարը, որն ինքն է օգտագործում: Որովհետև, ոնց հասկանում եմ, տարիների աշխատանքը Նիկոլ Փաշինյանի հետ պաշտոնյաներին դարձնում է Նիկոլ Փաշինյան: Դա շատ վատ նախադեպ է, հատկապես կնոջ համար»,- այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment