
«Նոտայից ստուդիա» հաղորդաշարում Մհեր Խաչատրյանը և ստեղծագործությունների անմիջական մասնակիցները ներկայացնում են Հանրային ռադիոյի երաժշտական ստուդիայում ձայնագրված գործերի հետաքրքիր ու քիչ հայտնի պատմությունները։
Դժվար է գերագնահատել Օֆելյա Համբարձումյանի մեծությունն ու նրա թողած ժառանգության նշանակությունը հայ երգարվեստում։ Նրա բազմաթիվ անմոռանալի ու արժեքավոր կատարումներից է «Աղջկա երգը»: Վերջերս երգը յուրօրինակ մոտեցմամբ ձայնագրվեց Հանրային ռադիոյի ստուդիայում՝ երգչուհի Տիրուհի Մելիքսեթյանի կատարմամբ, ով ժամանակին նաև անձամբ է հանդիպել Օֆելյա Համբարձումյանին։