«Մենք այս աշխատանքով զբաղվում ենք արդեն տարիներ և ուզում ենք, որ ժողովուրդը որոշի։ Ով ինչ է ասում, ինձ բացարձակ չի հետաքրքրում։ Ես իմ աշխատանքի տերն եմ․ արդարադատության նախարարության ամբողջ թիմով, իհարկե, սահմանադրական խորհրդի ներգրավմամբ, մշակել ենք համապատասխան նախագիծ, որն ուզում ենք հանձնել ժողովրդի դատին»,- ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն՝ անդրադառնալով նոր սահմանադրության տեքստին, հավելելով, որ մարդիկ կկարդան նախագիծը, ինչ-որ բաների համաձայն կլինեն, կամ հակառակը, և որոշում կկայացնեն։
Նրա խոսքով՝ ընդդիմությունը, չտեսնելով նախագիծը և չծանոթանալով դրա բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում, ասելով՝ «սրա սահմանադրությունն է, նրա սահմանադրությունը…»։
«Սա մեր սահմանադրությունն է»,- նշել է նախարարը։
Սրբուհի Գալյանը վստահեցրել է, որ պատրաստ է խոսել և բացատրել իրենց դիրքորոշումը․ «Բայց երբ բախվում ես ոչ կառուցողական մեկնաբանության և կետի, որտեղ երկու բառով սա «Ալիևի սահմանադրությունն» է, քննարկումներն ավարտվում են: Ես դրա հետ համաձայն չեմ»,- ընդգծել է Գալյանը։
