Լավրովը հույս է հայտնել, որ 3+3 հանդիպումը կլինի առաջիկայում

Լավրովը հույս է հայտնել, որ 3+3 հանդիպումը կլինի առաջիկայում

Մոսկվան հույս ունի, որ «3+3» ձևաչափի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան՝ գումարած Ռուսաստան, Իրան և Թուրքիա) հերթական հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում. հայտարարել է ՌԴ  ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Այս հարթակի մասնակիցները պայմանավորվել են առաջ մղել միավորող օրակարգը։ Հույս ունենք, որ մոտ ապագայում տեղի կունենա հերթական հանդիպումն այս ձևաչափով»,- ասել է Լավրովը։

Հիշեցնենք՝ 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում տեղի է ունեցել հարթակի առաջին նիստը՝ արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով։ Իսկ «3+3» ձևաչափով վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2024 թվականի հոկտեմբերի 18-ին՝ Ստամբուլում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment