Չինաստանում վթարի է ենթարկվել BYD ավտոարտադրողի՝ 3 միլիոն դոլար արժողությամբ «Yangwang U9 Xtreme» սուպերքարը, որի առավելագույն համակցված հզորությունը 2220 կՎտ է (2977 ձիաուժ)։ Մեքենան մեծ արագությամբ բախվել է արգելապատնեշին, ինչի հետևանքով ամբողջությամբ պոկվել է հետևի առանցքը։ Վարորդը, սակայն, չի տուժել։
«Yangwang U9 Xtreme»-ը չորս էլեկտրաշարժիչով սպորտային ավտոմեքենա է, որի առավելագույն համակցված հզորությունը 2220 կՎտ է (2977 ձիաուժ)։ Այն համալրված է 80 կՎտժ տարողությամբ մարտկոցով և հատուկ աերոդինամիկ համակարգով։ Ավտոմեքենան համալրված է 20 դյույմանոց անվահեծերով, GitiSport e·Gtr2 Pro կիսասլիք անվադողերով և մեծ հետևի թևով։ Չնայած վթարին՝ նախատեսվում է, որ այն կփորձի 500 կմ/ժ արագության հասնել Արաբական Միացյալ Էմիրություններում։
