Խաղաղության պայմանագրի կնքումից հետո կարող է որոշում կայացվել հետ քաշել միմյանց նկատմամբ միջազգային հայցերը. Մակունց

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանն այսօր վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցից հետաքրքրվեց՝ արդյոք Հայաստանը միջազգային ատյաններից արդեն իսկ հետ է վերցրել Արցախի հետ կապված  բոլոր հայցադիմումներն ու դիմումները։

Լիլիթ Մակունցը պարզաբանեց՝ Հայաստանը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանում։

«Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող վեճերին, ապա վարչապետը նշել է՝ խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ կարող է, իհարկե, որոշում կայացվել հետ քաշել միմյանց նկատմամբ հայցերը։ Սա այն պարագայում, եթե Հայաստանն ու Ադրբեջանը վերջնական ստորագրեն խաղաղության պայմանագիր»,- նշեց նա։ 

Leave a Comment