Ընտանիքը պարտքեր ունի, բայց պապայի ծնունդն ամենաթանկ ռեստորանում ենք անում․ Ղազինյանը՝ բյուջեի մասին

ԱԺ-ում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը, դիմելով Լիլիթ Մակունցին, պետական ծախսերը համեմատել է հայկական ընտանիքի բյուջեի հետ՝ նշելով, որ իշխանափոխության դեպքում ծախսերը տող առ տող ուսումնասիրելու արդյունքում դրանք կարող են էականորեն նվազել։

«Ես ունեմ համոզմունք, որ ոչ թե թիվը կբարձրացվեր, հետո 1,656 միլիարդի կիջներ, ու մենք բոլորս պետք է ծափահարեինք, այլ՝ տող առ տող նայելու դեպքում, համոզված եմ, շատ-շատ իջնելու էր։ Երկրի այս պայմաններում կան ծախսեր, որոնք մեր հայկական միջին վիճակագրական ընտանիքի օրինակով են՝ կա պարտքեր, երեխայի ուսման հարց, բայց որոշում են, որ պապայի ծնունդը պիտի անենաթանկարժեք ռեստորանում անեն»,- ասել է Ղազինյանը։

Leave a Comment