Ինեկոբանկը քաղաքացուց 3 անգամ գումար է քաշել, որից մեկը 4 տարվա վաղեմության գործարքի համար (Video)



Քաղաքացիներից մեկն ահազանգում է, որ Ինեկոբանկն իր հաշվից 13000 դրամ գումար է քաշել, պատճառաբանելով, որ ինքը 2022 թվականին Ինդոնեզիայում ինչ որ առևտուր է կատարել, և սա դրա հետևանքն է։ Չնայած, որ խոսքը 4 տարվա վաղեմություն ունեցող գործարքի մասին էր, քաղաքացին այնուամենայնիվ չի վիճարկում։ Եվ երեկ արդեն քաղաքացին տեսնում է, որ մի հատ էլ 25000 դրամ են դուրս գրել հաշվից։ Զանգահարում է բանկ, որպեսզի հասկանա, թե սա ինչ ծախս են հաշվել։ Բանկից խոստանում են խնդիրը փոխանցել համապատասխան բաժին։ Ու դեռ այդ հարցը չլուծած, քաղաքացին նոր ծանուցում է ստանում, որ բանկն իր հաշվից ևս 25000 դրամ է դուրս գրել։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment