Եվրոպայում հաքերները կոտրել են հարյուրավոր սուպերմարկետների սառնարանային համակարգերը

Եվրոպայում հաքերները կոտրել են հարյուրավոր սուպերմարկետների սառնարանային համակարգերը

Եվրոպայում անհայտ հաքերները կոտրել են արդյունաբերական սառնարանային համակարգերի կառավարումը, ինչի հետևանքով մեծ քանակությամբ սննդամթերք փչացել է։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Ֆրանսիայում տեղի ունեցած նմանատիպ միջադեպից հետո լայնածավալ կիբերհարձակումներ են գրանցվել Բելգիայի, Շվեդիայի, Իռլանդիայի և Լյուքսեմբուրգի սուպերմարկետներում։

Հաքերները մուտք են գործել համացանցին միացված Danfoss և Copeland կառավարման սարքեր, հեռակա կարգով անջատել ահազանգման համակարգերը և սառցարաններում ջերմաստիճանը բարձրացրել մինչև 50-70 աստիճան։

Միայն Բելգիայում տուժել է Delhaize ցանցի 40 և Carrefour-ի առնվազն 15 խանութ։ Շվեդիայում հարձակումները թիրախավորել են ICA և Coop ցանցերը, իսկ Իռլանդիայում՝ SuperValu-ն։

Հանգստյան օրերին տոննաներով միս, սառեցված սննդամթերք և կաթնամթերք ստիպված են եղել ոչնչացնել։ Վնասները գնահատվում են միլիոնավոր եվրոներով։ Որոշ խանութներ ստիպված են եղել ամբողջությամբ դադարեցնել աշխատանքը՝ տարածքները ախտահանելու և սարքավորումները փոխարինելու համար։

Հարձակման հեղինակները դեռ հայտնի չեն։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment