168.am-ը գրում է.
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ Ադրբեջանի հետ պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացը կավարտվի մոտ ապագայում։
«Region Monitor»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կոբախիձեն հայտարարել է Ադրբեջանի վարչապետի հետ հանդիպումից հետո՝ լրագրողների հետ զրույցում։
Նրա խոսքով՝ երկու երկրների միջև սահմանազատումը չի իրականացվել շուրջ 35 տարի, իսկ հարցի լուծման հիմնական ճանապարհը «բարեկամական բանակցություններն են» ։ Կոբախիձեն նշել է, որ գործընթացը բանակցությունների առարկա է, և կոչ է արել սպասել հետագա զարգացումներին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: