2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ»

Հոկտեմբերի 31-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի դին՝ հրազենային վնասվածքով։ Դեպքի հանգամանքները պարզելու համար քննություն է ընթանում։

 

«Ինֆոքոմի» հաշվարկով՝ 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի։ 

 

Մամուլում զինծառայողների մահերի վերաբերյալ տարբեր թվեր են շրջանառվում։ Լրատվականը սեպտեմբերին ուսումնասիրել էր վերջին 10 տարիներին Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում գրանցված մահերի վիճակագրությունը։

 

Գլխավոր դատախազությունը, ի պատասխան «Ինֆոքոմի» հարցման, հայտնել էր, որ 2026 թ․ օգոստոսի 30-ի դրությամբ  մահացել է 39 զինծառայող։ Դրանից հետո գրանցվել է մահվան ևս 4 դեպք։

 

Այս վիճակագրությունը ներառում է ինչպես զինվորական ծառայության հետ կապված, այնպես էլ ծառայության հետ կապ չունեցող դեպքերը։

Leave a Comment