Հայաստանում գործող 17 առևտրային բանկն էլ ընդգրկված է 1000 խոշոր հարկատուների ցանկում։ Իսկ դրանցից 9 հայտնվել է առաջին 50-յակում, ընդ որում՝ երկուսը՝ առաջատար տասնյակում։
Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ հունվար-սեպտեմբեր ամիսներին առևտրային բանկերը վճարել են 149.22 մլրդ դրամ։ Դրանից 146.47 մլրդ դրամը հարկային վճարումներն են, ևս 2.76 մլրդ դրամը՝ մաքսային վճարումները։
Բանկային համակարգի ամենախոշոր հարկատուն Արդշինբանկն է։ 38.09 մլրդ դրամի վճարումներով այն Հայաստանի բոլոր հարկատուների ընդհանուր ցանկում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։
Ամերիաբանկը 27.99 մլրդ դրամի վճարումներով զբաղեցրել է 6-րդ տեղը։
Ակբա բանկը 13.72 մլրդ դրամ վճարումներով 17-րդն է,
Ինեկոբանկը՝ 10.6 մլրդ դրամով՝ 24-րդը։
Առաջին 50-յակում են նաև՝
ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 7.78 մլրդ դրամ վճարումներով (31-րդ տեղ),
Կոնվերս Բանկը՝ 7.58 մլրդ դրամով (35-րդ տեղ),
Էվոկաբանկը՝ 7.46 մլրդ դրամով (36-րդ տեղ),
ԱյԴի Բանկը՝ 6.54 մլրդ դրամով (41-րդ տեղ)
Հայէկոնոմբանկը՝ 5.65 մլրդ դրամով (49-րդ տեղ)։
Առաջին հարյուրյակում իրենց տեղն են զբաղեցրել նաև
Արարատբանկը՝ 4.90 մլրդ դրամ վճարումներով (60-րդ տեղ),
Արմսվիսբանկը՝ 3.95 մլրդ դրամով (72-րդ տեղ),
ԱՄԻՕ Բանկը՝ 3.94 մլրդ դրամով (73-րդ տեղ)
Ֆասթ Բանկը՝ 3.75 մլրդ դրամով (76-րդ տեղ)։
Յունիբանկը 2.81 մլրդ դրամ վճարումներով զբաղեցրել է 104-րդ հորիզոնականը,
Մելլաթ Բանկը՝ 1.81 մլրդ դրամով՝ 152-րդը,
Արցախբանկը՝ 1.66 մլրդ դրամով՝ 170-րդը,
իսկ Բիբլոս Բանկ Արմենիան՝ 977.2 մլն դրամ վճարումներով՝ 306-րդը։
Խոշոր հարկատուների ցանկում առանձին տեղ ունի նաև Հայաստանի Կենտրոնական բանկը։ Այն 1.79 մլրդ դրամի վճարումներով զբաղեցրել է 154-րդ հորիզոնականը։
Ա.Գ.
