Գազի գնի բարձրացման հետ կապված դեռ որևէ նորություն չկա. Վահե Հովհաննիսյան

Գազի գնի բարձրացման հետ կապված դեռ որևէ նորություն չկա. Վահե Հովհաննիսյան

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը 2027 թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ անդրադարձել է գազի գնի հնարավոր բարձրացմանը՝ նշելով, որ գնի բարձրացման հետ կապված դեռ որևէ նորություն չկա։

«Ես ուզում եմ ձեզ ուղղակի հիշեցնել, որ անցած տարի էլ նմանատիպ խոսակցություններ էին գնում գազի գնի հնարավոր բարձրացման վերաբերյալ։ Եվ հիմա էլ էլի նույն խոսակցությունն է գնում»,- ասել է նախարարը և հավելել, որ չպետք է ապոկալիպտիկ տրամադրությամբ խոսենք դրա բարձրացման հարցի մասին։

«Մանավանդ, որ ես չեմ կարծում, որ նման աղետալի հետևանքներ է»,- նշել է Վահե Հովհաննիսյանը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment