Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում



Մայրաքաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսահսկման սարքերի տեղադրման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 3-ին՝ ժամը 14:00-ից 17:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցը (Չարենցի 91 հասցեի հարակից հատվածը) Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհահատվածներում:



Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment