Ռուսաստանից Հայաստան գազի մատակարարումները շարունակվում են բնականոն ռեժիմով. «Գազպրոմ»

Ռուսաստանից Հայաստան գազի մատակարարումները շարունակվում են բնականոն ռեժիմով։ Այս մասին հայտնել են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից։

Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում 1000 խորանարդ մետրի դիմաց 177,5 դոլար գնով։ Գազի գինը ամրագրված է մինչև 2026 թվականի վերջը՝ 2027 թվականի սկիզբը գործող համաձայնագրում։

Ավելի վաղ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը հայտարարել էր, որ Հայաստանը Ռուսաստանից գազ է ձեռք բերում արտոնյալ պայմաններով, իսկ այլ երկրներից վառելիքի ներմուծումը Երևանի համար զգալիորեն ավելի թանկ կարժենա։

Leave a Comment