Կիևը տարհանում է Խարկովի մոտ գտնվող Սլատինո գյուղի բնակիչներին. ՏԱՍՍ



Կիևին ենթարկվող Խարկովի մարզային ռազմական վարչակազմը ճակատի մոտենալու պատճառով շտապ տարհանում է Սլատինոյի վարչակազմն ու բնակիչներին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ռուսական ուժային կառույցներից։



«Ճակատի մոտենալու պատճառով Խարկովի մարզային ռազմական վարչակազմը շտապ տարհանում է իրականացնում Սլատինո ավանից վարչակազմի և քաղաքացիական բնակչության։ Ավանի իշխանությունների հետ միասին հեռացել է նաև Կազաչյա Լոպանի օկուպացիոն վարչակազմը, որն ավելի վաղ տարհանվել էր Սլատինո», – ասել է գործակալության զրուցակիցը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment