ԱՄՆ Ֆլորիդա նահանգում բիզնես ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են օդանավում գտնվող բոլոր 9 անձիք. ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին։
Նրա խոսքով՝ ավիավթարը տեղի է ունեցել կիրակի՝ ժամը 12։50-ի սահմաններում, Քրեստհեյվեն բնակավայրի մերձակայքում՝ Փալմ Բիչից ոչ հեռու։ Վթարի վայրը գտնվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մար-ա-Լագոյի նստավայրից մոտ 14 կմ հեռավորության վրա։
ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության (FAA) տվյալներով՝ Learjet 60 տիպի մասնավոր ինքնաթիռը թռիչք էր կատարել Տեխաս նահանգի Օսթին քաղաքից և ուղևորվում էր դեպի Բահամյան կղզիներ։
Շոն Դաֆին տեղի ունեցածը որակել է որպես «սարսափելի ողբերգություն»՝ նշելով, որ FAA-ն մասնագետների խումբ է ուղարկում դեպքի վայր՝ Ազգային տրանսպորտային անվտանգության խորհրդին (NTSB) քննության հարցում աջակցելու նպատակով։
«Կոչ եմ անում ձեզ ինձ հետ միասին աղոթել մեր կորցրած մարդկանց ընտանիքների և հարազատների համար»,- ասել է ԱՄՆ տրանսպորտի նախարարը։
