ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գրել է․
«Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով։ Ամբողջ գիշեր շարունակված ինտենսիվ բանակցություններից հետո Երևանում ընդունեցինք ավելի քան 40 որոշում՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային գործողություններն արագացնելու համար։
Ավարտեցինք կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջին գլոբալ վերանայումը, ընդունեցինք «Երևանյան ուղին», համաձայնության հասանք ֆինանսավորման հարցում և ամրապնդեցինք բնիկ ժողովուրդների ու տեղական համայնքների մասնակցության ինստիտուցիոնալ հիմքերը»։
