Ծանրորդ Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ, Եվրոպայի չեմպիոն Գոռ Սահակյանի չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում, տեղեկացնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։ 

Գերատեսչությունից հայտնում են, որ Սահակյանը մրցապայքարի մեջ պետք է մտներ այսօր՝ Երևանի ժամանակով 15։00-ին՝ 75 կգ քաշային կարգում, սակայն վնասվածքի պատճառով չի կարողացել մասնակցել։

Աշխարհի առաջնությունն անցկացվում է Չինաստանի Նինբո քաղաքում։

Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանն աշխարհի առաջնությունում նվաճել էր փոքր բրոնզե մեդալ։

Leave a Comment