Զիջեք ճանապարհը, ինչ-որ մեկի կյանքի համար է շտապում

Զիջեք ճանապարհը, ինչ-որ մեկի կյանքի համար է շտապում

ՀՀ ԱՆ Հանրապետական շտապօգնության ծառայությունը այսօր Վանաձորում տեղի ունեցած վթարի առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ։ 

«Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում։ Դժբախտաբար, հիվանդը մահացել է հիվանդանոցում։ Վթարի հանգամանքները պարզվում են։

Հորդորում ենք բոլոր վարորդներին. երբ տեսնում եք միացված փարոսիկներով շտապօգնության մեքենա, զիջեք ճանապարհը։ Այդ պահին այն ինչ-որ մեկի կյանքի համար է շտապում»,- ասվում է հաղորդագրությունում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment