Սերժ Սարգսյանի հարցազրույցից հիսթերիկ նոպաների մեջ են ընկել մեկ ռեժիմի շտեմարանային քարոզիչները, մեկ էլ երկրորդ նախագահի սպասարկուները. Արմեն Աշոտյան



Օ, ժամանակներ, օ, բարքեր

Սպարապետի մասին հաղորդմանը մասնակցած, Վազգեն Սարգսյանի և իրենց ընկերության մասին հուշեր կիսած Սերժ Սարգսյանի հարցազրույցից հիսթերիկ նոպաների մեջ են ընկել մեկ ռեժիմի շտեմարանային քարոզիչները, մեկ էլ երկրորդ նախագահի տելեգրամյան և ֆեյսբուքյան սպասարկուները։

Առաջին անգամ չէ, որ երրորդ նախագահի և Հանրապետականի նկատմամբ իրենց թույնը այդ երկու ճամբարները սինքրոն են արտանետում։

Ձեռագրերն էլ են նույնը՝ մաղձ և անսահման բթություն։ Այստեղ են ասել՝ մի տնից չեն, մի հալի են։

Զարմանալին այլ բան է։

Նույնիսկ իրենց ղեկավարի և իր ընտանիքի նկատմամբ հերթական քաղաքական հետապնդումն ու ապօրինի կալանավորումը չեն սթափեցնում այդ կլինիկական սերժաֆոբներին։

Возможно, это изображение один или несколько человек, телефон и текст

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment