Տղամարդը ողջ է մնացել՝ 14-րդ հարկից կայանված մեքենայի վրա ընկնելուց հետո • Tribune.am

Մոսկվայում մի տղամարդ ընկել է բարձրահարկ շենքի 14-րդ հարկից և ողջ է մնացել մեքենայի վրա վայրէջք կատարելուց հետո։ Այս մասին հայտնել է REN TV-ն Telegram-ում՝ հղում անելով ականատեսներին։

Ըստ տեղեկությունների՝ միջադեպը տեղի է ունեցել Մարշալ Ռոկոսովսկու բուլվարում։ Տղամարդը, ենթադրաբար, ընկել է 14-րդ հարկից և վայրէջք կատարել կայանված Volkswagen-ի վրա։

Տուժածը ողջ է մնացել և հոսպիտալացվել է անկումից հետո։ Հրապարակված տեսանյութում երևում են նաև տղամարդու մեքենայի վրա ընկնելու հետևանքները, որը վնասել է տանիքը և դիմապակին։ Դեպքի հանգամանքները ներկայումս քննվում են։

Leave a Comment