G20-ի եվրոպական մասնակիցները հրաժարվել են համատեղ լուսանկարվել Սերգեյ Լավրովի հետ

ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում G20-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման եվրոպացի մասնակիցները հրաժարվել են լուսանկարվել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող պատերազմի պատճառով։

Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բնականոն հարաբերություններ չկան, և համատեղ լուսանկարը կարող էր սխալ տպավորություն ստեղծել երկկողմ հարաբերությունների վիճակի վերաբերյալ։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, խուսափելու համար լուսանկարման շուրջ հնարավոր տարաձայնություններից, որոշել է չեղարկել ավանդական ավանդական «ընտանեկան» ֆոտոշարքը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային անվտանգության, աշխարհաքաղաքական ճգնաժամերի, էներգետիկ անվտանգության և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հետ կապված հարցեր։

Leave a Comment