Նոր անձնագիր՝ նոր գլխացավանք՝ վճարե՞լ, թե՞ հրաժարվել ազատ տեղաշարժից. Փաշինյանի թանկարժեք «արդիականացումը»՝ թվերով

Նիկոլ Փաշինյանը  մասնակցել է «ՀայՓաս» ընկերության երևանյան նոր գրասենյակի բացմանն ու լուսանկարվել՝վնոր անձնագիր ստանալու համար: Այս գործընթացը, թերևս, պետք է ներկայացվեր որպես հերթական առաջընթաց և պետական ծառայությունների արդիականացում։ Բայց գեղեցիկ բացումների հետևում մի շարք լուրջ հարցեր են առաջանում, որոնց իշխանությունները պարտավոր են պատասխանել։

Նախ՝ անձնագրային բաժանմունքները փակվելու են, և քաղաքացիները ստիպված են լինելու օգտվել կենտրոնացված սպասարկման համակարգից։

Հասկանալու համար, թե ինչ դժվարություն կարող է դա առաջացնել՝ ներկայացնենք թվերով. նախկինում գործող 47 անձնագրային ստորաբաժանման փոխարեն (մինչև 2023թվականը դրանց թիվը հասել է 63-ի), այժմ գործելու է ընդամենը 14 նոր սպասարկման գրասենյակ, որտեղ կիրականացվի անձնագրերի և ID քարտերի տրամադրում:

Ովքեր գոնե մեկ անգամ օգտվել են անձնագրային բաժանամունքերից, ապա հավանաբար հասկանում են, թե ինչ է սպասվում մինչ այդ էլ գերծանրաբեռնված անձնագրային համակարգին։

Այսօր էլ քաղաքացիները հաճախ ստիպված են լինում երկար սպասել, իսկ հերթագրված քաղաքացիներին անգամ մեկ աշխատանքային օրվա ընթացքում սպասարկելն է խնդիր դառնում։ Այս ֆոնին շատ հետաքրքիր է՝ իշխանությունները հաշվարկե՞լ են, թե ինչ է լինելու սպասարկման հասանելիության հետ բաժանմունքների կրճատումից հետո։ ԹԵև, անգամ առանց բարդ հաշվարկների, պարզ է, որ համակարգի աշխատանքը կաթվածահար է լինելու:

Թեև  մյուս կողմից էլ հնարավոր է, որ այնքան էլ չգերծանրաբենվեն այդ գրասենյակները՝ հաշվիվառնելով անձնագրերի արժեքը:

Սա արդեն համակարգի ներդրման հետ կապված երկրորդ և առավել ցավոտ հարցն է:

Եթե նախկինում պետական վճարը կազմում էր 1000 դրամ, ապա այժմ խոսքը  28 650 դրամի մասին է։ Այսինքն՝ նախկին 1,000 դրամանոց սովորական անձնագրի համեմատ՝ նորի արժեքը բարձրացել է 27,650 դրամով։

ՆԳՆ-ի պարզաբանմամբ՝ 28,650 դրամը նոր համակարգի ամբողջական ինքնարժեքն է, իսկ շարքային քաղաքացու համար սա պարզապես գնային փոփոխություն չէ։

Սա լուրջ ֆինանսական բեռ է միջինից ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար։ Իսկ ի՞նչ պետք է անի երեք, չորս կամ ավելի անդամ ունեցող ընտանիքը, երբ յուրաքանչյուրի համար նոր անձնագիր ստանալը վերածվում է զգալի ծախսի։

Թանկանալու է նաև ID քարտերի արժեքը:  Թեև, անձնագրի նոր գնի տարբերությունն այնքանմեծ է, որ ID քարտերինը՝ պարզապես չնչին է թվում՝ նախկին 3000 դրամի փոխարեն՝ քաղաքացին վճրալեու է 5950 դրամ, այսինքն՝ կրկնակի գին:

Դեռ փառք Աստծո, որ անձնագրերինը վավերականության ժամկետը ևս չեն կրճատել:

Իհարկե, եթե չունես բավականաչափ գումար նոր անձնագիր ստանալու համար, ապա ստիպված կլինես բավարարավել միայն ID  քարտով, որը թեև ավելի էժան է: Բայց պետք է զգուշացնենք, որ սա չի փոխարինում արտասահման մեկնելու համար անհրաժեշտ անձնագրին: Հայաստանի սահմանը ID քարտով չեք կարող հատել:

Ստացվում է՝ պետությունը, փոխանակ քաղաքացու կյանքը հեշտացնելու, նրա համար նոր խոչընդոտներ է ստեղծել։ Անձնագիրը շքեղություն չէ, առավել ևս՝ այն չպետք է դառնա միայն ֆինանսապես ապահով խավի հասանելի ծառայություն։

Այստեղ հարց է առաջանաւոմ՝ սա իսկապե՞ս քաղաքացիների սպասարկումը բարելավելու ծրագիր է, թե՞ հերթական թանկարժեք համակարգը, որի ֆինանսական բեռը դրվում է հասարակ քաղաքացու ուսերին։

Գուցե այս համակարգը մեկ այլ երկում համարվում է բարեկեցության ցուցիչ, բայց ՀՀ քաղաքացուն այն  ընտրության առաջ կկանգնեցնի՝ կա՛մ վճարիր, կա՛մ զրկվիր ազատ տեղաշարժվելու հնարավորությունից։

Պետությունը կարող է ներդնել ամենաժամանակակից համակարգերը, բացել նոր գրասենյակներ և խոսել թվայնացման ու արդիականացման մասին, բայց եթե այդ ամենի արդյունքում շարքային քաղաքացին ստիպված է լինում մի քանի անգամ ավելի շատ վճարել սեփական անձնագիրը ստանալու համար, իսկ ծառայությունից օգտվելն ավելի դժվար է դառնում, ապա առաջընթացի մասին զուտ խոսակցությունները բավարար չեն։

Արմինե Մկրտումյան

Leave a Comment