Ադրբեջանցի պրոֆեսորի՝ Երեւանի պատմությունը խեղաթյուրող եւ այն ադրբեջանական ներկայացնող գրքերը ներառվել են ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի կատալոգում
Ադրբեջանցի պրոֆեսոր Ֆարիդա Սաֆիևայի երկու գրքերը, որոնք նվիրված են Երեւանի պատմությանը և տարածաշրջանում ադրբեջանական ժողովրդի իբր հարուստ պատմամշակութային ժառանգությանը, ներառվել են ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի կատալոգում։
Այս մասին վկայում է գրադարանի՝ հեղինակին ուղարկած պաշտոնական նամակը, հայտնում է «Ազերթաջ»-ը։
«IRAVAN Through the Language of Historical Documents» գիրքը հրատարակվել է անգլերենով՝ ՀԿ-ներին պետական աջակցության գործակալության ֆինանսավորմամբ։
Երկրորդ գիրքը հրատարակվել է ադրբեջաներեն, անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն լեզուներով՝ Հեյդար Ալիևի հիմնադրամի փոխնախագահ Լեյլա Ալիևայի աջակցությամբ։