«Երաժշտական Առավոտ»․ կենդանի ռադիոհամերգ՝ մեկուկես ժամ
Այս անգամ «Երաժշտական առավոտ»-ի հյուրն է «Ֆոլկաստիկ» բենդը՝ խմբի ղեկավար և հիմնադիր Տաթև Ժաքյանի գլխավորությամբ։
Հաղորդավար Տիգրան Հարությունյանի հետ կբացահայտենք «Ֆոլկաստիկի» պատմությունը․
— ե՞րբ և ինչպե՞ս է ստեղծվել խումբը,
— ի՞նչ կազմ ունի,
— ինչո՞վ է առանձնանում խմբի երաժշտական ոճը,
— ի՞նչ յուրահատկություններ ունի նրանց երգացանկը,
— և, իհարկե, ի՞նչ երաժշտական նորություններ են պատրաստել ունկնդիրների համար։
Մեզ սպասվում է անկեղծ զրույց, հետաքրքիր պատմություններ և ամենակարևորը՝ կենդանի երաժշտություն՝ ուղիղ եթերում։