Մուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. մեքենաներից մեկն էլ բախվել է կայանված 2 ավտոցիստեռնի


Հասարակություն

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 08:20-ի սահմաններում Էջմիածնի-Երևան ավտոճանապարհի Մուսալեռ բնակավայրի վարչական տարածքում, դեպի Երևան ընթացող հատվածում բախվել են «BMW», «Nissan X-Trail» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող բենզալցակայանի աշխատակիցներն ու ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Այս պահին պարեկային ծառայությունը պարզում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է՝ բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկը բախվել է ճանապարհին կայանված երկու ավտոցիստեռնի։

Գ Շամշյանի տեղեկություններով «BMW»-ի վարորդն աշխատում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերում և նրա հետ ավտոմեքենայում եղել է ևս 3 հոգի, որոնք նույնպես աշխատում են ոստիկանության զորքերում։ Նշված երեք անձինք, բարեբախտաբար, չեն տուժել։

Leave a Comment