Հարցնում էին՝ իսկ ձեր՝ ՔՊ-ի ու անձամբ Փաշինյանի ուժը որտե՞ղ է դրսեւորվում. թիկնապահների, ոստիկանների ու ՊՊԾ աշխատակիցների թիկունքում թաքնվելու մե՞ջ։ Երեկվա բախումից հետո էլ, երբ ՔՊ-ի 64 պատգամավորի դեմ ընդամենը 41 ընդդիմադիր պատգամավոր է կանգնած, եւ թվում է՝ չպետք է վախենան, քանի որ անգամ թվակազմով գերազանցում են, սակայն միջադեպից անմիջապես հետո խորհրդարանը շրջափակեցին ոստիկանական գվարդիայի զորքով։ Իսկ ինքը՝ Փաշինյանը, ցանկացած տեղ գնում է մեծաթիվ թիկնազորի ու ոստիկանների ուղեկցությամբ, մեծ շարասյունով։ Նախապես սանրում են տեղանքը, տանիքներին դիպուկահարներ կանգնեցնում։ Նրան ուղեկցողներից մի քանիսն էլ անպայման պաշտպանական հատուկ զոնտիկներ են տանում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: