Հայաստան–Միացյալ Թագավորություն համագործակցությունը՝ COP17-ի շրջանակում։
COP17-ի նախագահ, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Միացյալ Թագավորության շրջակա միջավայրի, պարենի և գյուղական հարցերի դեպարտամենտի պետքարտուղարի խորհրդարանական տեղակալ Ջենի Ռիդել-Քարփենթերի հետ, տեղեկացնում է ՇՄՆ-ը։
«Հանդիպման ընթացքում կարևորվել է Միացյալ Թագավորության աջակցությունը COP17-ի նախապատրաստական աշխատանքներին և ակտիվ ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանության միջազգային գործընթացներում։
Քննարկվել են նաև COP17-ի ընթացիկ բանակցությունները՝ ընդգծելով Կողմերի միջև ընդհանուր մոտեցումների ձևավորման և կենսաբազմազանության պահպանությանն ուղղված արդյունավետ որոշումների ընդունման կարևորությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։