Հայաստանում հոկտեմբերի 30-ի սպասվում է անձրևային եղանակ, ցերեկն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է +16-ից +18 աստիճան, երեկոյան՝ +11-ից +13 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է +9-ից +13 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +9-ից +12 աստիճանի, նախալեռնային շրջաններում՝ +15-ից +17 աստիճանի: Գեղարքունիքում ցերեկը կանխատեսվում է +10-ից +14 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է +10-ից +13 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +11-ից +14 աստիճանի, հովտային շրջաններում՝ +13-ից +16 աստիճան: Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +9-ից +12 աստիճան, նախալեռնային՝ +14-ից +17 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է մինչև +15-ից +18 աստիճան, հովտային շրջաններում՝ +16-ից +19 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի +16-ից +19 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +9-ից +13 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +17-ից +20 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +10-ից +13, նախալեռնային շրջաններում՝ +12-ից +15, հովտային շրջաններում՝ +16-ից +19 աստիճան։
Արցախում կանխատեսվում է 11 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։
