«Նոյյան Տապան»-ի եթերում Արկադի Վարդանյանը նշել է, որ վերջին օրերին Ադրբեջանի և Թուրքիայի միջև առաջացել է բավականին մեծ ճաք, որը կրում է կրոնական-քաղաքական բնույթ։ Նա ընդգծել է, որ Իլհամ Ալիևը արգելել է Ադրբեջանի պետական դպրոցներում հիջաբ կրել, ինչը մեծապես անհանգստացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով հայտնի է իսլամիստական իր քաղաքական հայացքներով։ Վարդանյանի կարծիքով, այս ճաքը կարող է հանգեցնել Ադրբեջանի Թուրքիայի աջակցության կրճատմանը, քանի որ Ադրբեջանի քաղաքականությունը միշտ հիմնված է եղել Թուրքիայի աջակցության վրա։
Արկադի Վարդանյանը նաև ընդգծել է, որ Ադրբեջանը պատմականորեն արհեստական պետություն է, որի պատմությունը չի գերազանցում 100 տարին, մինչդեռ Թուրքիան կայուն և ուժեղ պետություն է, որի ազդեցությունը զգալի է ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև աշխարհում։ «Ադրբեջանը, անշուշտ, սխալվել է, և ես կարծում եմ, որ այս սխալը շատ թանկ է նստելու Ադրբեջանի վրա», – ասել է Վարդանյանը։
Նա հավելել է, որ Ալիևը, լինելով կրթված մարդ, գիտի, որ Հայաստանը պատմականորեն ուժեղ պետություն է, որի պատմությունը տևում է գրեթե 5000 տարի։ «Հայաստանը համարվում է համաշխարհային քաղաքակրթության աղբյուրներից մեկը», – նշել է Վարդանյանը, ընդգծելով, որ պատմական տրամաբանությունը հակասում է Ալիևի գործողություններին։
Դիտեք նաև YouTube ալիքում
Բաժանորդագրվեք «Նոյան Տապան»-ի պաշտոնական ալիքին՝ նոր եթերները բաց չթողնելու համար
Կարդացել են
27 անգամ