Անձեռնմխելին անձեռնմխելիին հանգիստ կարող ա ձեռնմխել, շշամխել ու աթոռամխել

Անձեռնմխելին անձեռնմխելիին հանգիստ կարող ա ձեռնմխել, շշամխել ու աթոռամխել

29.10.2026 | 17:56

Փաստորեն՝ անձեռնմխելիները մենակ մեր համար են անձեռնմխելի, իսկ անձեռնմխելին անձեռնմխելիին հանգիստ կարող ա ձեռնմխել, ավելին՝ շշամխել ու աթոռամխել, նույնիսկ մեխով պատին մխել։ Իրար մեջ կարելի ա՝ նրանք առանձին անձեռնմխելի կաստա են՝ մեր ազգի ընտրյալները։

Հինգ հազար տարվա մշակու՜յթ, ֆլան-ֆստա՜ն… Չէ մի։ Մի բան գիտեին, որ բոլոր ծառերը տենց հապշտապ կտրեցին։ Գոնե ծառերի վրա չենք բարձրանա ապրելու՝ խայտառակ լինենք աշխարհով մեկ։

Հենրիկ Պիպոյան

Մեկնաբանություններ

Leave a Comment